Պուտինը ստորագրեց Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»՝ hղում անելով պաշտոնական Կրեմլի հրապարակած փաստաթղթին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ ստեղծելու նպատակով հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

նկար

--00—ԼՄ