«Օպել»-ով շրջել են Մարալիկում և կրակել թափառող շների ուղղությամբ․ 3 տղամարդ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

10129048_0_63_1600_1068_1920x0_80_0_0_99c7ee71120caa6a7f4b5bb32a882058

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպել»-ը, որի մեջ եղել են երեք տղամարդ: Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան:

Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև հայտնել է, որ շանը կրակել է ինքը:

Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:

--00—ՅՄ