Պաշարված Արցախում սպառվում է նորածինների սնունդը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը արձակուրդ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

default.jpg

«Փախստականների ձայնը» հայկական հասարակական կազմակերպությունը նամակ է գրել ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդին՝ Արցախում սպասվող աղետի կապակցությամբ։

«Հայաստանում ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարգելի ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հարգելիբ Անտոնիո Գուտերեշ։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պահպանվում է մեկ շաբաթ, ինչի հետեւանքով շրջափակման մեջ է հայտնվել 120 000 մարդ։ Թեեւ նման շրջափակման մարդասիրական հետեւանքները աղետալի են Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների համար, այս նամակով ցանկանում ենք ձեր հատուկ ուշադրությունը հրավիրել այս պաշարման ամենախոցելի խմբերից մեկի՝ արհեստական սնունդ ընդունող նորածինների վրա։ Եթե ​​Լեռնային Ղարաբաղի պաշարումը շարունակվի եւս մի քանի օր, այս նորածինները կմահանան... Մենք՝ հայ կանայք եւ հասարակական կազմակերպությունները, դիմում ենք ՄԱԿ-ին՝ նորածինների մահը կանխելու համար վճռական միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Անգործությունը, այս ակնհայտ աղետի մասին լռությունը նշանակում է աջակցություն Ադրբեջանի հանցավոր գործողություններին եւ խարխլում է ՄԱԿ-ի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության աջակցող կառույցի հեղինակությունը։ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՄԱԿ-ին ԿՈՉ ԵՆ ԿԱՆԽՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄԱՀԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ!

Նամակի պատասխանն արդեն հայտնի է։ Քրիստին Վեյգանդը Սուրբ Ծննդյան արձակուրդ  է մեկնել:

--00—ԶՀ