Մինչ այս պահը արցախցիներից մոտ 300 զանգ է ստացվել․ ստեղծված օպերատիվ շտաբի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

058a0000-0aff-0242-0018-08dadc11df28_w1080_h608

Սյունիքի մարզպետարանում շարունակում է գործել Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացող խնդիրների լուծման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը։

Մինչ այս պահը նրա թեժ գծի հեռախոսահամարին (093 25 08 08) արցախցիներից մոտ 300 զանգ է ստացվել։ 

Զանգերը մեծ մասամբ վերաբերել են ճանապարհը շարունակել չկարողացող ուղևորների կեցության ու սննդի հարցերին։ Զանգերի միջոցով քաղաքացիները նաև պարբերաբար տեղեկություններ են հարցնում ճանապարհի բացվելու մասին։ 

Մարզպետարանը լուծում է տվել բոլոր այն մարդկանց խնդիրներին, որոնք դիմել են կեցության, սննդի, նաև առողջապահական խնդիրներով՝ (բուժօգնություն, դեղորայք և այլն)։

Հիշեցնենք, որ թեժ գիծը գործում է շուրջօրյա․ ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները կարող են զանգահարել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների և  հրատապ հարցերի դեպքում։  

--00—ՅՄ