Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում 10 հեկտար տարածքի վրա ծառատունկ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

--00—ԼՄ