Երևանի Սարալանջի հատվածում առաջիկա օրերին կմեկնարկի ծառատունկի առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Սարալանջ

Երևանի Սարալանջի հատվածում առաջիկա օրերին կմեկնարկի ծառատունկի առաջին փուլը:  

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ առաջին փուլով նախատեսված է ստեղծել 140 բարդիներից երկշերտ հատված: Նախատեսված է նաև 100 սոճիների խմբային տունկ: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Սարալանջում ացնկացվել է ոռոգման նոր համակարգ:

Սկսվել է նաև Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն  նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով տնկած ծաղկող թփեր։

--00—ՄՀ