Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

գ

Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ պահանջելով հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։

Հիշեցնենք, որ 2022թ հուլիսի 31-ին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չեն տվել ՀՅԴ Նիդեռլանդների ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանին մուտք գործել ՀՀ։

«Վերջինիս հետ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որևէ հիմնավոր բացատրություն կամ պատճառաբանություն ներկայացնելու»,- հայտնել էին ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրությունում։

Նշվում էր, որ Հայաստանի իշխանությունը «թիրախավորել է նվիրյալ և ազգասեր սփյուռքահայ երիտասարդությանը»։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ օդանավակայանից թույլ չեն տվել մուտք գործել նաև Մասիս Աբրահամյանին։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել էր, որ Մասիս Աբրահամյանի դուստրը՝ Սյունեն, արդեն իսկ հայցադիմում ներկայացրել էր՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ պահանջելով հեռացնել իր տվյալները՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։ Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուբեն Մաքեյանին։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հոկտեմբերի 21-ին դատարան է մուտքագրվել նաև Մասիս Աբրահամյանի հայցադիմումը՝ ընդդեմ ԱԱԾ-ի՝ նույն պահանջով։ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ վարույթ է ընդունել այն։

--00—ԻԴ