Իվանյանում շարունակվում են տեղահանվածների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

նկար

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում:

Նշվում է, որ այն բաղկացած կլինի 2, 3, 4 սենյականոց առանձնատներից։

Յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է 1200 քառ․ մետր հողատարածք։

107 առանձնատներից 86-ը կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 21-ը՝ Արցախի պետբյուջեի միջոցներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել 60 բնակելի տուն:

--00—ԼՄ