17-ամյա պատանին դանակահարել էր 23-ամյա համագյուղացուն. Ասել էր՝ «սարում ծառ կտրելիս ընկել եմ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դս

Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 17-ամյա համագյուղացին: Ոստիկանությունից հայտնում են, որ նա Ուջան համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համագյուղացուն:

17-ամյա պատանին և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

--00—ԻԴ