Նոր Խարբերդում երիտասարդի են դանակահարել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

դանակահարություն

Ոստիկանության Մասիսի բաժին մայիսի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց՝ երբ և որտեղից էր տեղափոխվել երիտասարդը: Ըստ նախնական տվյալների՝ Նոր Խարբերդ գյուղում նրան դանակահարել էին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել է 30-ամյա համագյուղացին։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել դանակը։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--00--ԱՀ