Կիևում մեկ օրվա ընթացքում երրորդ օդային տագնապն է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ռ

Կիևում մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ օդային տագնապի մասին ահազանգ է հայտարարվել: Այս մասին հայտնում է քաղաքային վարչությունը։

Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում են տեղական իշխանությունները և ուկրաինական լրատվամիջոցները։

Օդեսայի, Նիկոլաևի, Պոլտավայի, ինչպես նաև երկրի արևմտյան շրջանների իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում։

--00—ԱՊ