Սեպտեմբերի 4-ից Ուկրաինան Հայաստանը դասել է COVID-19-ի տարածման «կանաչ» երկրների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։

«Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը։

1

--00—ԼՄ