ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանությունը Կիևից տեղափոխում է Լվով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1

ԱՄՆ-ը Ուկրաինայում իր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի զգալի աճը՝ մենք մեր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում ենք Լվով»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը կշարունակի պահպանել կապը Ուկրաինայի կառավարության հետ և աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ ուղղված իրադրության ապաէսկալացմանը:

--00—ԼՄ