Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ֆֆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը խթան կհանդիսանա իրանական ահաբեկչության համար»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

--00—ՍՊ