Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Լվովում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

լվով

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Ազգերի լիգայի խմբային փուլի տնային հանդիպումների անցկացման վայրը։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանի (հունիսի 11-ին) և Իռլանդիայի (հունիսի 14-ին) հավաքականներին ուկրաինացիները կընդունեն Լվովում: 

Ուկրաինա - Շոտլանդիա հանդիպումը (սեպտեմբերի 26-ին) կանցկացվի Կիևի «Օլիմպիական» ստադիոնում։

Ազգերի լիգա, խմբային փուլ, B լիգա, առաջին խումբ, Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հունիսի 4․ Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 7․ Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 11․ Ուկրաինա - Հայաստան

Հունիսի 14․ Հայաստան - Շոտլանդիա

Սեպտեմբերի 23․ Հայաստան - Ուկրաինա

Սեպտեմբերի 26․ Իռլանդիա - Հայաստան

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։

--00—ՄՀ

Տեսանյութեր