Լվովում կվերանվանեն ռուս գործիչների անուններով փողոցները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1080815.jpg

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտարարել է, որ քաղաքում նախատեսվում է անվանափոխել ռուս գործիչների անուններով փողոցները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա տեղեկացրել է, որ իր հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը պրոֆեսորների, գիտնականների հետ վերլուծում է բոլոր փողոցների անունները, «որոնք պետք է շտկվեն»:

«Մենք ավանդույթ ունենք մայիսին՝ քաղաքի օրը, նոր անուններ տալ կամ վերանվանել: Այս աշխատանքային խումբը կավարտի իր աշխատանքը մինչև մայիս, և մենք որոշում կկայացնենք»,- հայտնել է Սադովոյը:

Ավելի վաղ Իվանո-Ֆրանկովսկում անվանափոխվել էին ռուս գրողների, կոմպոզիտորների և գիտնականների անունով ավելի քան 20 փողոց։

--00--ՀԶ