Կիևի շուրջ իրավիճակը լարված է, բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել: Կիևի քաղաքային պետական վարչությունը հորդորել է բոլոր բնակիչներին շտապ տեղափոխվել ապաստարաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը հայտնել է, որ Կիևի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն սիրտն է մեր երկրի, մշակույթի, պատմության, մեր պետականության կենտրոնն է: Այն սուրբ վայր է յուրաքանչյուր ուկրաինացու համար: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Նիկոլայ Ժիրնովը:

Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում: Նա վստահություն է հայտնել, որ հակառակորդին չի հաջողի մտնել քաղաք:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

--00--ՍԳ