ԱՀ նախագահը Խաչատուրյանին հայտնել է, որ խաղաղության ձգտումը չպետք է հակասի արցախահայության շահերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախում կարևորում են ՀՀ իշխանությունների՝ երկրում և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ձգտումները՝ շեշտադրելով սակայն, որ դրանք չպետք է հակասեն հայ ժողովրդի անբաժան մասի՝ արցախահայության շահերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերով հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող որոշ հարցեր:

--00—ԱՊ