Տիգրան Սարգսյանը ՌԴ պետծառայողների որակավորումը բարձրացնող դասախոսություն է կարդացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Տ

 Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի դաշնային գերատեսչությունների 80 պետծառայողներին վերապատրաստող դասախոսություն է կարդացել՝ Եվրասիական միության տարածքում ինստիտուտների զարգացման և գործունեության հարցերի մասին։ Ինչպես հայտնում է ՌԴ Նախագահական ակադեմիան, ուսուցումն անցել է Իրավունքի և ազգային անվտանգության ինստիտուտի բազայի հիման վրա։

Բացի Սարգսյանից, ՌԴ պետական ծառայողների որակավորումը բարձրացնող փորձագետներ են հանդես եկել «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավարության ներկայացուցիչներ Վիկտոր Շախմատովն ու Սևակ Սարուխանյանը։ 
Նկատենք, որ ռուսաստանցի բարձրաստիճան պետծառայողների որակավորումը բարձրացնող նմանատիպ դասախոսությունները հնարավորություն են տալիս նրանց ավելի լավ հասկանալ այն միջավայրը, որում իրենք գործում են։

Ի դեպ, վատ չէր լինի, եթե հայաստանցի այն պետծառայողները, որոնք նույնպես աշխատում են ԵԱՏՄ-ի հետ առնչվող ոլորտներում, նույնպես ստանային նմանատիպ որակավորման դասընթացներ։

Այսօր Հայաստանի ազգային շահերի պաշտպանության համար հատկապես կարևոր է պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը, որոնք կընկալեն միջազգային, տարածաշրջանային միավորումների նրբությունները։ Առանց այդ գիտելիքի անհնար է ժամանակակից աշխարհում շահերն առաջ տանել և պաշտպանել:

--00—ԱՊ