Լեհաստանի քաղաքացին Kia-ով բախվել է 15-ամյա առաքիչի վարած մոպեդին․ անչափահասը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

գֆ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում, կարմիր լույսի տակ կայանված Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը տեղում մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ անչափահաս տղան Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում առաքիչ էր աշխատում և առաքում կատարելիս է եղել։

--00—ԻԴ