18-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ չթույլատրելի հատվածով անցնող դեսպանատան աշխատակցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմանում Երևանի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Yamaha մակնիշի մոպեդով Աճառյան փողոցում վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող Երևանի բնակիչ 60-ամյա Երվանդ Ո․-ին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ մոպեդավարը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Եվ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Մոպեդավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Ըստ աղբյուրի՝ հետիոտնն աշխատում է Հայաստանում գործող դեսպանատներից մեկում։  

--00—ԼՄ