Արմավիրում բախվել են Volkswagen–ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

բյկ

Դեկտեմբերի 14-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմանում էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի վերջնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Զավեն Հ.-ի վարած Volkswagen Touareg  մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Սամվել Մ.-ի վարած մոպեդը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է,իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ