Նիկոլը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում շողոքորթում էր Պուտինին, իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

քոա

Նիկոլը դեռ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին շողոքորթում էր, իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քաղաքականության մեջ ամենավատ բանը սկզբունքից ու հստակությունից զերծ լինելն է…այսինքն՝ իզմեր չունենալը։

Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը ՝ ՌԴ-ն, իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։

Հիմա հարց.
Եթե այդպես է, ինչու՞ «սպասիբոների» շարք էիր շռայլում ՌԴ-ի հասցեին ու բարձր գնահատում մեր ռազմավարական դաշնակցի դերակատարումը։

Դեռ սեպտեմբերի 7-ին Պուտինի ներկայությամբ նենց էիր ՌԴ նախագահին շողոքորթում, որ մարդու զզվանք էր գալիս։
Հիմա ի՞նչ պատահեց։

ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանեց «իրենց գրկում»։
Նոր հիշեցի՞ր ինքնիշխանության ու սահմանների մասին։

Նիկոլիզմն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի,որքան պանթուրքիզմը՝ հայկական շահերի»,-գրել է նա։

--00—ԻԴ

Տեսանյութեր