Այս հարձակման գաղափարական հենքը նախապատրաստվել է վերջին տասը տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

103087407_631884330870541_6401883191182884864_n.thumb_.jpg

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այստեղ հավաքել եմ 2013թ. հոկտեմբերից սկսած Իլհամ Ալիևի բոլոր ելույթները, որտեղ տարածքային հավակնություններ են ներկայացվում ՀՀ-ի նկատմամբ: Օրինակ՝ դեռ 2013թ. Բաքվի բռնապետը իր ելույթներից մեկում նշել է. «Մենք տեղահանվել ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլ նաև Երևանից, Զանգեզուրից և Գյոչյայից: Սա մեծ անարդարություն է: Մենք վերադառնալու ենք այդ տարածքները: Երիտասարդ սերունդը պետք է մեծանա այդ մտքերով և երազանքներով...»: Այս պետության քաղաքականության հիմքում ընկած է ագրեսիան և հայի հանդեպ ատելության քարոզը:

Առանց որևէ մեկնաբանության չոր փաստեր են, հատվածներ Ալիևի ելույթներից, որոնք գալիս են ապացուցելու, որ այս հարձակման գաղափարական հենքը նախապատրաստվել է վերջին տասը տարվա ընթացքում, այսինքն՝ ձեռք բերված հրադադարը ժամանակավոր է:

Տարածելը հատկապես արտաքին լսարանի շրջանում կարևոր է, հուսամ՝ նաև մեր դիվանագետները կօգտվեն այս նյութից, որպեսզի ցույց տան արտաքին աշխարհին Ադրբեջանի ղեկավարության զավթողական քաղաքականության էությունը և բխող վտանգները: Իմ հնարավորության սահմաններում փորձել ես սա ներկայացնել ՀՀ–ում գործող որոշ դեսպանների:
Կփորձեմ հետագայում որոշ հատվածներ թարգմանել նաև հայերեն, որպեսզի մեր հանրությունը գիտակցի, թե ինչ վտանգի հետ գործ ունենք, որ կարողանանք արագորեն գտնել դրա չեզոքացման ուղին, այլ չդանթենք կեղծ «խաղաղասիրության» ու ժամանակավոր հրադադարների հույսով»:

 --00—ԶՀ