«Մարդ հավաքի էս խունտային, դեպի Ջերմուկ քշի»․ Շիրակի մարզպետը և հարսը՝ Գյումրիում հավաքվածների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու իր հարսը՝ Անի Քոչարյանը սոցցանցում մի գրառմամբ առաջարկել են վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին ուղարկել սահման:

Մարզպետի հարսը՝ Անի Քոչարյանը, գրել է. «Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ՝ գոռալով ու սիգնալներով, շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»:

Գրառմամբ մեկնաբանություններում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը արձագանքել է. «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի»:

Մեկնաբանությանն ի պատասխան՝ Անի Քոչարյանը հավելել է. «Այո՛, պետք է սրանց առանց զենքի սահման ուղարկել»:

նկար

--00—ԼՄ