Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ Արթուր Նաջարյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ղզցղզց

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ Արթուր Նաջարյանը նշանակվել է մարզպետի խորհրդական: Այս մասին Բաղդասարյանը որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N-1792-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրության» 17-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արթուր Նաջարյանի 2022 թվականի հունվարի 11-ի դիմումը՝ որոշում եմ.

1. Արթուր Նաջարյանին 2022 թվականի հունվարի 17-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնում և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքացուցակի»,- ասված է մարզպետի որոշման մեջ:

Նշենք, որ Արթուր Նաջարյանը Շիրակի պետական համալսարանի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս է, նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է: Ներգրավված է եղել միջազգային տարբեր ծրագրերում ու դասընթացներում:

2014 թվականից մինչ օրս Վարշավայում գտնվող ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի՝ «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի գնահատող-փորձագետ է:

2018 թվականին Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի առաջին մոդելի՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հիմնադրման համահեղինակ է:

2017-2021 թթ. Եվրոպական միության «Էրազմուս+Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է եղել:

2020թ․ առայսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների և կանանց զբաղվածության հարցերով խորհրդի, նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է:

--00--ՍԳ