Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։

ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ է.

Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:

--00--ԱՀ