Կութի և Ներքին հանդի ուղղությամբ գիշերը մի քանի կրակոց է եղել, այս պահին հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Գիշերը Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրերի ուղղությամբ հանգիստ է անցել, այս պահին էլ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասացին վարչական ղեկավարներ Գրիգորի Ավագյանն ու Խաչատուր Բաղդասարյանը։

Նրանք ասացին, որ գիշերը մի քանի կրակոց է եղել բնակավայրերի ուղղությամբ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»։

--00--ԱՀ