Կութի ուղղությամբ կրակոցները շարունակվում են. 1 բնակիչ վնասվածք ունի, կանայք և երեխաներ են տարհանվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ կրակոցները շարունակվում են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կութ վարչական շրջանի ղեկավար Գրիգորի Ավագյանը։

«Թշնամու կրակոցներից տներ են վնասվել, մեկ բնակիչ վնասվածք է ստացել, կանայք և երեխաները գյուղից տարհանվել են»,- ավելացրեց նա: 
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:

Ժամը 18։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ ՊՆ–ի փոխանցմամբ, չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն, կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

Հիշեցնենք նաև, որ այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը նշեց` կա 49 զոհ, սակայն այդ թիվը վերջնական չէ:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՄ