ՈՄԱ-ի 17-ամյա սանը կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Screenshot_3

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։

Արդեն տեղում ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 10 ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 10 ամյա երեխայից բացի այլ 10 ամյա երեխայի է ծեծի ենթարկել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ