ԵԿՄ-ում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է համար 1․ Սասուն Միքայելյան

  ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News           

ԱՔ

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում նշված է․

 «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: 

Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր: 
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:
Զորավիգ մեր երկրին:
Աստված պահապան:»։

--00—ԱՊ