Բերձորում Ադրբեջանը կտեղադրի հայերին «վախեցնելու» «Երկաթե բռունցք» հուշարձան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

սաս

Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորում (Լաչին)  հուշարձան կտեղադրվի, որը կոչված է «վախեցնելու» հայերին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ տեղեկությունների՝ «Երկաթե բռունցք» հուշարձանը հասցվել է քաղաք։ Այն կտեղադրվի քաղաքի կենտրոնում։

«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։

--00—ԻԴ