Երբ զոհվածների մարմինները, հերոսների շիրիմները կհանեն, կհանեն նաև Վազգենի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

հասարակական

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ ջան,  շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին: 
Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»:

--0--ԿԿ