Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման․ որոշ հանդիպումներ փակ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

2

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս, գրում է ermenihaber.am-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան: 

նկար

Տեղական «GazeteKars» լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնք, սակայն, անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:

--00—ԼՄ