Դիտարկվում է ՀՀ-ում «Netcracker Technology»-ի հետազոտության կենտրոնի հիմնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 22, 24News

15307_am_1.jpg

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։

Նշենք, որ «BostonGene» ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022թ-ի ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում՝ 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում «Netcracker Technology»-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Netcracker Technology» ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։

Հիշեցնենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի ութին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում։

--00—ՀԶ

 

Տեսանյութեր