Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարներն այցելել են Ուկրաինա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 16, 24News

․

Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդներն այցելել են Ուկրաինա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Սա կարևոր պահ է: Դա միասնության ուղերձ է, որը մենք ուղարկում ենք ուկրաինացիներին», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետը Մարիո Դրագին Կիև են ժամանել գիշերը գնացքով:

Նրանց է միացել նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհանիսը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում իր գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկիր այցելած եվրոպացիներին՝ իրենց երկրի և ժողովրդի հետ համերաշխության համար:

--00--ԱՀ