Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն վարակված. ո՞ր երկրներն են առաջին տասնյակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

կորոնա

Աշխարհում կորոնավիրուսային վարակվածների թիվը հատել է 2 միլիոնը, ընդհանուր թիվը 2,084,486 է, մահացածների թիվը 134,677 է, ապաքինվել է 515,196 մարդ:

Վարակվածների թվով առաջինը աշխարհում շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 644,700 վարակված, որից մահացել է 28 579-ը, ապաքինվել է 48,708 մարդ:

Երկրորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարակված է 180,659 մարդ, որից 18,812-ը մահացել է, 70,853-ը՝ ապաքինվել:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է աշխարհում: Երկրում կա 165,155 վարակակիր, որից մահացել է 21,645-ը, ապաքինվել՝ 38,092-ը:

Հաջորդը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 147,863 հաստատված դեպք, որից 17,167-ը մահացել է, 30,955-ը վարակվել:

Հինգերորդ հորիզոնականում Գերմանիան է, որտեղ կա 134,753 վարակված, որից 3,804-ը մահացել է, 77,000-ը՝ ապաքինվել:

Տասնյակի երկրներում են նաև Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Բելգիան:

Չինաստանը ցանկում 7-րդն է: Երկրում վարակվել է 82,341 մարդ, որից 77,892-ը արդեն ապաքինվել են, 3,342-ը՝ մահացել:

Իրանը՝ 76,389 վարակված, ու Թուրքիան՝ 69,392 վարակված, ցանկում համապատասխանաբար 8-րդ և 9-րդ հորիզոնականներում են: Բայց Իրանում մահացել է 4,777 մարդ, Թուրքիայում՝ 1,763: