Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի արդյունքով ոսկե մեդալ է նվաճել և դարձել Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

1

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել:

Տղամարդկանց հավաքականի կազմում առաջին ներկայացուցիչը՝ 86 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 354 կգ (160+194 կգ) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 160 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում 194 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր: 86 կգ քաշայինների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Կարեն Մարգարյանը, երկամարտի 337 կգ (152 + 185 կգ) արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հունիսի 2-ին Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (մեկնարկը՝ 19:00-ից), իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը (ժամը 22:00):

--00—ԼՄ