ՄԱԿ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Մարիուպոլից քաղաքացիական անձանց տարհանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

․

Միավորված ազգերի կազմակերպությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Մարիուպոլից և դրա շրջակայքից քաղաքացիական անձանց տարհանելու հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Քննարկումները շարունակվում են տարբեր ուկրաինական ու ռուսական իշխանությունների հետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ: Հենց որ տեղեկացնելու որևէ բան լինի, մենք դրա մասին կհաղորդենք»,- ասել է նա:

--00--ԱՀ