ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահներ տեղակայել Դոնբասում՝ Ուկրաինայի համաձայնության դեպքում  և ՄԱԿ-ի մանդատով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Աշխարհ

ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Դոնբասի կոնֆլիկտի գոտում հնարավոր կլիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատի և Կիևի համաձայնության դեպքում։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, շաբաթ օրը Рейтер գործակալությանը տված հարցազրույցում։

«Տեսականորեն դա հնարավոր է, բայց անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը, քանի որ այն ի վերջո իր տարածքն է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի այդ որոշումը աջակցություն ստանա բոլոր կառավարությունների կողմից»,-ասել է Զասը։