Դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

․

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ապրիլի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ 

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։

ԻԻՀ նախագահը խնդրել է նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։

--00--ԱՀ