ԵԱՀԿ գործող նախագահը Երևանին և Բաքվին կոչ է արել վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 4, 24News

նկար

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն Հարավային Կովկաս այցելության արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Լեհաստանը՝ իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր, վճռականորեն աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսության աջակցմանը՝ նպաստելու համար տեղերում լարվածության թուլացմանը։ Մենք կոչ ենք անում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին բարեխղճորեն իրականացնել բանակցությունները՝ բոլոր վիճելի հարցերը լուծելու համար», - ասել է նա։ 

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն հույս ունի հասնել առաջընթացի հատկապես անհետաձգելի մարդասիրական հարցերում՝ որպես օրինակ բերելով գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների մասով տեղեկությունների փոխանակումը, ականազերծումն ու պատմական և մշակութային հուշարձանների պահպանումը։

--00—ԼՄ