ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ գերիների վերադարձն ու քարտեզների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան և հույս հայտնել հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

«Ողջունում եմ ևս 15 հայ պահվող անձանց ազատ արձակումն Ադրբեջանի կողմից և ականապատման քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից»,- իր թվիթերյան էջում գրել է Ան Լինդեն՝ միաժամանակ բարր գնահատելով նաև Ռուսաստանի միջնորդական դերը:

Ան Լինդեն նաև հույս է հայտնել, որ վստահության մթնոլորտի հետագա կառուցումը ճանապարհ կհարթի կայուն կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

--00—ԼՄ