Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպմանն ընթացքում ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները կողմերի միջև զարգանում են մի շարք ուղղություններով:

Բայրամովը Լինդեին տեղեկացրել է անվտանգության և եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված իրավիճակի ընթացքի մասին:

--00--ԿԿ