Գաբրիել Սարգսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը առաջատարների խմբի մեջ է և ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս 4 շախմատիստ:

4 միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

--00--ԿԿ