Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ․ Համաշխարհային Օլիմպիադա

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News  

օլիմպիադա

Երեկ կայացան շախմատի համաշխարհային օնլայն Օլիմպիադայի 1/8 եզրափակչի հանդիպումները:

Հայաստանի հավաքականը մրցեց Հունաստանի հավաքականի հետ: Մեր ընտրանին 2 դիմակայությունում էլ հանդես եկավ նույն կազմով. Արոնյան-Սարգսյան-Դանիելյան-Մկրտչյան-Մարտիրոսյան-Ա. Սարգսյան: Առաջինում մերնոք վստահ հաղթանակ տոնեցին 4.5-1.5 հաշվով: Հաղթանակներ տոնեցին Արոնյանը, Գ. Սարգսյանը, Մկրտչյանն ու Ա. Սարգսյանը, ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանը, իսկ միակ պարտությունը կրեց Էլինա Դանիելյանը:

Երկրոդ դիմակայության միակ պարտությունը կրկին կրեց Էլինա Դանիելյանը: Փոխարենը, հաղթանակներ տոնեցին Աննա Սարգսյանն ու Լևոն Արոնյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Լիլիթ Մկրտչյանը բավարարվեցին ոչ-ոքիով:

1/4 եզրափակչում մեր ընտրանու մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը:

1/4 եզրափակչի մյուս զույգերում կմրցեն Ադրբեջանն ու Լեհաստանը, Ռուսաստանն ու Հունգարիան, ԱՄՆ-ն ու Ուկրաինան:

-- 00—ՄՀ