Բանակցություններ դեռ չի ստացվում, բայց չպետք է հետքայլ անենք, առաջարկներ կներկայացնենք միջնորդներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

«Սահմանում որև էսկալացիա չպետք է թույլ տանք, ջանքեր պետք է գործադրենք երկարատև խաղաղության հասնելու համար: Տեսնելով, որ բանակցությունները դեռ չեն ստացվում, չպետք է հետքայլ անենք, պետք է առաջարկներ ներկայացնենք միջնորդ երկրներին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Առջևում Փաշինյան-Ալիև հանդիպումն է, կարծում եմ՝ հանդիպման ընթացքում կխոսվի բովանդակային բանակցություններ վերսկսելու անհրաժեշտության մասին»,-նշեց պատգմավորը:

Հարցին, թե այս իրավիճակում հնարավո՞ր է խաղաղության հասնել, Թորոսյանը պատասխանեց. «Ի՞նչ եք առաջարկում, չհասնել խաղաղության՝ պատերազմ սկսե՞լ, խաղաղության այլընտրանքը պատերազմն է, պետք է շարունակական ջանքեր ձեռնարկել, եթե նույնիսկ դեռ չի ստացվում»:

Մանրամասները՝ տեսանյութում։