ՀՀ ՊՆ ղեկավարը ՀԱՊԿ շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

քաղաքական

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը։

--00--ԿԿ