Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

29

Մարտի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

--00—ՀԶ