Գորիսում մառախուղ է, Մարտունիում, Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում, Մեղրու սարում ձյուն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ճանապարհ ձյուն խիտ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 20:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի և Ապարանի տարածաշրջաններում,  Սարավան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: